Ինչ հանձնարարականներ պետք է պաշտպանեն դիմորդները համազգային քննությունների ժամանակ
Ինչ հանձնարարականներ պետք է պաշտպանեն դիմորդները համազգային քննությունների ժամանակ

2020 թվականի միասնական ազգային քննությունները, որոնք կսկսվեն հուլիսի 6-ին և կավարտվեն հուլիսի 25-ին, անց են կացվելու հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականների համաձայն:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի հանձնարարակաների համաձայն, քննություն հանձնողներն ու վերահսկողները ներս կմտնեն միայն քննության համար տրամադրված տարածքի 50 տոկոսի զբաղեցմամբ: Այս տարի յուրաքանչյուր քննչական տարածքում կթույլատրվի մտնել միայն 10 դիմորդի: Յուրաքանչյուր սեղան հագեցած կլինի հատուկ պաշտպանիչ թափանցիկ վահանով/պատնեշով, սեղանների միջև հեռավորությունը կողքերից կլինի երկու մետր, իսկ սեղանների միջև հեռավորությունը առջևից և ետևից մեկ մետր:

Ըստ կրթության նախարարության, գնահատման և քննությունների ազգային կենտրոնը յուրաքանչյուր դիմորդի կառաջարկի դիմակ (ցանկության դեպքում, դիմորդը քննության կարող է ներկայանալ սեփական դիմակով): Դիմորդները մինչ տարածք մտնելը կանցնեն ջերմասքրինինգ:

Միևնույն ժամանակ, ըստ կրթության նախարարության դիմորդները պետք է առաջնորդվեն հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից սահմանված ցուցումներով:

Առավելագույնս պետք է պաշտպանեն սոցիալական հեռավարությունը.

Կրեն դիմակ, ինչպես գրանցման ժամանակ, այնպես էլ քննության.

Ձեռքերը պետք է մշակեն հատուկ ախտահանիչ լուծույթով.

Իրենց հետ պետք է ունենանանձը հաստատող վկայականը և քննչական քարտը, ինչպես նաև ցանկության դեպքում բժշկական դիմակ, ջուր պլաստմասե շշով և 0,5-0,7 մմ. տրամաչափ ունեցող գնդիկով գրիչ:

Այս ցուցակից բացի, խորհուրդ չի տրվում իր հետ բերել այլ անձնական իրեր: Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը կոչ է անում դիմորդներին հետևել այս կարգին:

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված նորմերի խախտման դեպքում դիմորդը կստանա զգուշացում, երկրորդ անգամ խախտման դեպքում նա կհեռացվի քննությունից:

2020 թվականը դիմորդների միասնական ազգային քննությունները կսկսվեն հուլիսի 6-ին և կավարտվեն հուլիսի 25-ին: Դրամաշնորհային մրցույթը կանցկացվի հուլիսի 25-ին, իսկ մագիստրոսի քննությունները կանցկացվեն օգոստոսի 1-ից օգոստոսի 4-ը:

2020 թվականի միասնական ազգային քննությունները, կսկսվեն հուլիսի 6-ին և կավարտվեն հուլիսի 25-ին, դրամաշնորհային մրցույթը տեղի կունենա հուլիսի 25-ին, իսկ մագիստրոսային քննությունները օգոստոսի մեկից մինչև օգոստոսի 4-ը: