Ինչ է կատարվում Երևանում Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից հետո (տեսանյութ, ֆոտոշարք)

Երևանում տոնում են Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունը:

Ակցիայի մասնակիցները, որոնք մի քանի օրվա ընթացքում պահանջում էին վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռացումը, նախկին վարչապետի որոշմանը դիմավորել են ծափահարություններով:

Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հեռացել է քիչ առաջ:

Պաշտոնից հեռանալու կապակցությամբ նա տարածել է հայտարարություն, որտեղ ասում է, որ հեռանում է պաշտոնից և, որ ընդիմադիր Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր: