Ինչ է գրված ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի բանաձևում, «10 տարի օգոստոսյան պատերազմից հետո» վեռնագրով
Ինչ է գրված ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի բանաձևում, «10 տարի օգոստոսյան պատերազմից հետո» վեռնագրով

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը դատապարտում է Աբխազիայի և Ցխինվալի/Հարավային օսիայի (Վրաստան) տարածաշրջաններպում, Վրաստանի քաղաքացիների՝ Արչիլ Տատունաշվիլիի, Գիգա Օթխոզորիայի և Դավիթ Բաշարաուլիի սպանությունները, կոչ է անում Ռուսաստանի դաշնությանը, ձեռնպահ մնալ Վրաստանի իշխանությունների կողմից գործընկեր երկրների մասնակցությամբ, Տատունաշվիլիի, Օթխոզորիայի և Բաշարաուլիի գործերի մանրամասն հետաքննության խոչընդոտումից և ապահովել մեղավորների նկատմամբ արդարադատության կատարմանը,-այս մասին ասված է բանաձևում, որը այսօրվա նիստին ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է միաձայն:

Առաջին ալիքը ներկայացնում է «10 տարի օգոստոսյան պատերազմից հետո» բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը:

  1. Կրկին հաստատում է, որ ամբողջությամբ կիսում է միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և ԵԱՀԿ-ի բոլոր նորմերը, սկզբունքները և պարտավորությունները, որը հիմնված է Հելսինկիի ակտով, Փարիզի խարտիայով, 1992 թ. Հելսինկիի փաստաթղթով, 1994 թ. Բուդապեշտի փաստաթղթով, 1966 թ. Լիսաբոնի փաստաթղթով և 1999 թ. Ստամբուլի գագաթնաժողովին ընդունված անվատնգության խարտիայով:
  2. Նախատեսում է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեժաողովի բոլոր համապատասխան փաստաթղթերը, այդ թվում 2010 թ. Օսլոյի, 2012 թ. Մոնակոյի և 2016 թ. Թբիլիսիի հռչակագրերը:
  3. Կրկին հաստատում է Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
  4. Արտահայտում է խոր ցավ այն պատճառով, որ Ռուսաստանի դաշնության և Վրաստանի միջև հակամարտությունը 2008 թվականի օգոստոսյան պատերազմից 10 տարի անց կրկին լուծված չէ և դրա հետ մեկտեղ ընդգծում է Եվրամիության միջնորդությամբ կնքված 2008 թվականի օգոստոսի 12-ի «կրակի դադարեցման մասին» համաձայնության լրիվ իրականացման, այդ թվում Վրաստանի տարածքներից Ռուսաստանի դաշնության զինված ուժերի դուրս բերման և բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալի/Հարավային Օսիայի (Վրաստան) տարածաշրջաններում անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը:
  5. Վրդովմունք է արտահայտում, Աբխազիայի և Ցխինվալի/Հարավային Օսիայի (Վրաստան) տարածաշրջաններում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների, այդ թվում ԵԱՀԿ-ի համապատասխան գործադիր կառուցվածքների բազմաթիվ անգամ ներս չթողնելու կապակցությամբ:
  6. Աջակցում է Ժնևյան միջազգային բանակցություններին, ինչպես հակամարտության արդյունքում առաջացած անվտանգության և մարդասիրական մարտահրավերների պատասխան կարևոր ձևաչափին, Եվրամիության միջնորդությամբ կնքված 2008 թվականի օգոստոսի 12-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի համաձայն:
  7. Արտահայտում է վրդովմունք, Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում անվտանգության և մարդասիրական տեսանկյունից գոյություն ունեցող ծանր իրավիճակի և ազգային նշաններով խտրականության մասին հաշվետվությունների կապակցությամբ և կրկին հաստատում է աջակցությունը՝ Աբխազիայից և Ցխինվալի/Հարավային Օսիայի տարածաշրջաններից (Վրաստան) փախստականների և բռնի տեղահանված անձանց հիմնարար իրավունքին, անվտանգ և արժանվորեն իրենց տներ վերադառնալուն:
  8. Նշում է, որ 2009 թվականից, Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության և ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը փակելուց հետո, Եվրամիության մոնիտորինգի առաքելությունը տեղում միակ միջազգային դիտորդական առաքելությունն է, որը իր մանդատը ցավոք ամբողջությամբ չի իրականացնում, քանզի հնարավորություն չունի մտնել Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններ:

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը.

9. Հանդես է գալիս Ռուսաստան-Վրաստան հակամարտության խաղաղ, միջազգային իրավունքի և Հելսինկիի սկզբունքների համապատասխան լուծելու կոչով:

10. Աջակցում է Վրաստանի կառավարության քաղաքականությանը, որը ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորման կողմ և, որի նպատակն է, մի կողմից Վրաստանի տարածաշրջանների ապաբռնազավթումը, իսկ մյուս կողմից հաշտեցնել բռնազավթված գծերից երկու կողմում ապրող բնակչությանը և վերականգնել վստահությունը:

11. Ողջունում է Վրաստանի կառավարության նոր՝ «քայլ դեպի լավագույն ապագա» խաղարարար նախաձեռնությունը, որը ուղղված է Աբխազիայում և Ցխինվալի/Հարավային Օսիայի տարածաշրջաններում (Վրաստան) բնակվող անձանց մարդասիրական և սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը, ինչպես նաև կապերի և վստահության վերականգնմանը:

12. Հանդես է գալիս Ժնևյան միջազգային բանակցությունների տեսանելի արդյունքների հասնելու կոչով, ուժի չկիրառման պարտավորության հաստատման և վավերացման, Աբխազիայի և Ցխինվալի/Հարավային Օսիայի տարածաշրջաններում (Վրաստան) անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման և բռնի տեղահանված անձանց վերադարձի համաձայն:

13. Մեկ անգամ ևս հաստատում է Եվրամիության միջնորդությամբ 2008 թ. օգոստոսի 12-ին կնքված «կրակի դադարեցման մասին» համաձայնագրի լրիվ կատարման անհրաժեշտությունը և կոչ է անում Ռուսաստանի դաշնությանը դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի տարածքից և չեղարկել Վրաստանի անջատողական տարածաշրջանների անկախ ճանաչելու որոշումը:

14. Դատապարտում է Աբխազիայում և Ցխինվալի/Հարավային Օսիայի տարածաշրջաններում (Վրաստան) Վրաստանի քաղաքացիների՝ Տատունաշվիլիի, Օթխոզորիայի և Բաշարաուլիի սպանությունները և կոչ է անում Ռուսաստանի դաշնությանը, ձեռնպահ մնալ Վրաստանի իշխանությունների կողմից գործընկեր երկրների մասնակցությամբ, Տատունաշվիլիի, Օթխոզորիայի և Բաշարաուլիի գործերի մանրամասն հետաքննության խոչընդոտումից և ապահովել մեղավորների նկատմամբ արդարադատության կատարմանը:

15. Ընդգծում է Ռուսաստանի դաշնության, որպես տեղում արդյունավետ վերահսկում իրականացնող ուժի պատասխանատվությունը, պաշտպանել Աբխազիայում և Ցխինվալի/Հարավային Օսիայի տարածաշրջաններում (Վրաստան) բնակվող բոլոր մարդկանց հիմնական ազատությունները և ապահովել տեղում մարդու իրավունքների մոնիտորինգի գործունեությունը այդ տարածաշրջաններում:

16. Կոչ է անում Ռուսաստանի դաշնությանը, թույլ տալ բռնի տեղահանված անձանց վերադառնալ իրենց տներ:

17. Կոչ է անում ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ուժեշացնել իր ջանքերը ԵԱՀԿ-ի ներկայացուցչության վերականգնման համար, որը կունենա Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գործելու իրավունք,- ասված է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձևում: