Իմերեթիում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ
Իմերեթիում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Բաղդաթի մունիցիպալիտետի Սաիմեդո գյուղում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ:

Ականատեսների փոխանցմամբ, բարձր արագությամբ երթևեկող ֆուրգոնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Դեպքի ժամանակ տրանսպորտային միջոցում գտնվում էր միայն վարորդը, ով տեղում մահացել է:

Դեպքի վայրում գտնվում են փորձագետ-քրեագետներ: