Իմերեթիի ոստիկանությունը թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման համար ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու
Իմերեթիի ոստիկանությունը թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման համար ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու

Վրաստանի ներքին գործերի նախարարության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել 1996 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ու.Բ.-ին՝ դատավորի որոշման հիման վրա.

Ըստ ՆԳՆ-ի՝ նա մեղադրվում է մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ՝ 5-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

«Դատավորի որոշման հիման վրա իրավապահները մեղադրյալից կատարել են թմրամիջոցի հսկիչ գնում և գնման գաղտնի տեսա-ձայնագրություն, որի ընթացքում նկատվել է, որ Ու.Բ.-ն ապօրինի իրացրել է մեծ քանակությամբ թմրամիջոց:

Բաթումիի ոստիկանները մեղադրյալի անձնական և ժամանակավոր բնակության վայրի խուզարկության արդյունքում առգրավել են փաթեթավորված և վաճառքի համար պատրաստված 3 փաթեթ թմրամիջոց՝ «մետամֆետամին»։

Խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահան և իրացման դեպքերի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, ինչպես նաև 6-րդ մասի «ա» ենթակետով»,- ասված է հաղորդագրությունում։