Իմ վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ տարածաշրջանային խաղաղության հասնելու համար. Ջո Բայդեն
Իմ վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ տարածաշրջանային խաղաղության հասնելու համար. Ջո Բայդեն

ԱՄՆ-ը կաշխատի Ադրբեջանի հետ տարածաշրջանային խաղաղության հասնելու համար,- այս մասին ասված է «Նովրուզի» կապակցությամբ, Միացյալ Նահանգների նախագահ, Ջո Բայդենի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղարկված նամակում:

Շնորհավորական նամակի տեքստը հրապարակում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը:

«Իմ վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ, ընդհանուր անվտանգությանն ու տարածաշրջանային խաղաղությանը վերաբերող խնդիրները լուծելու համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մենք պատրաստ ենք օգնել կողմերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծման գործում և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցմանը, բարգավաճ և խաղաղ ապագայի համար», – ասված է նամակում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ընդգծել է նաև, որ իր վարչակազմը սատարում է Ադրբեջանի ջանքերին, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և Կասպից ծովում էներգետիկ հզորությունները զարգացնելու ուղղությամբ:

ԱՄՆ-ը մտադիր է քննարկել տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները», – ասված է նամակում: