Իմ մտքերը ֆրանսիացիների հետ են, դատապարտում ենք ատելությամբ առաջացած հարձակումը. Սալոմե Զուրաբիշվիլի
Իմ մտքերը ֆրանսիացիների հետ են, դատապարտում ենք ատելությամբ առաջացած հարձակումը. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցած հարձակմանը:

«Իմ մտքերը ֆրանսիացիների հետ են, դատապարտում ենք ատելությամբ առաջացած հարձակումը: Ես աղոթում եմ  մահացածների և վիրավորների ընտանիքների անդամների համար»,- գրել է Վրաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով զինված անձը սպանել է երեք և վիրավորել մի քանի մարդու:

Ֆրանսիայում կատարվածը համարում են ահաբեկչություն: