Իմ կարծիքով Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները այսպիսի լավ երբեք չեն եղել. Նիկոլ Փաշինյան
Իմ կարծիքով Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները այսպիսի լավ երբեք չեն եղել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև կապը շատ կարևոր է, ինչը ամրապնդում է մեր հարաբերությունները,- այս մասին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալկվաձեի հետ հանդիպման ժամանակ:

Նրա գնահատմամբ, Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների մթնոլորտը երբեք այսքան լավ չի եղել:

«Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև կապը շատ կարևոր է, ինչը ամրապնդում է մեր հարաբերությունները: Ես շատ ուրախ եմ, որ դեռևս իմ պատգամավորության ժամանակ ներգրավվել եմ այս գործընթացին: ՈՒրախ եմ, որ այս համագործակցությունը շարունակվում է: Հայ-վրացական հարաբերություններում հասել ենք այնպիսի մթնոլորտի, որ, իմ կարծիքով, երբեք այսքան լավ չի եղել: Սա արտացոլվել է տարբեր ոլորտներում: Ես զարմացած և ուրախացած եմ, որ Վրաստանից աճել է Հայաստան այցելուների թիվը: Մենք գիտենք նաև, որ Հայաստանի շատ քաղաքացիներ իրենց հանգիստն անց են կացնում Վրաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և Վրաստանի Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: