Իմ հաջողության հետևում միշտ կանգնած է եղել հզոր թիմը. Կախա Կալաձե
Իմ հաջողության հետևում միշտ կանգնած է եղել հզոր թիմը. Կախա Կալաձե

Նախընտրական քարոզարշավում, իհարկե, նշվելու է իմ անունն ու ազգանունը, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ Կախա Կալաձեի թիկունքում կանգնած է արհեստավարժների մեծ խումբ,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, Կախա Կալաձեն:

«Սա մեր քաղաքական թիմն է, որն այս տարիների ընթացքում աջակցում է յուրաքանչյուրիս նախաձեռնությանը: Դա նաև Թբիլիսիի քաղաքապետարանի թիմն է. Իմ տեղակալները, վարչության պետերը, գամգեբելիները, քաղաքային խորհրդի անդամները, հազարավոր համարձակ աշխատակիցներ: Այս մարդիկ հաճախ չեն երևում, բայց նրանց ներկայիս գործերը երևում են:

Այսօր մեզ հետ են մետրոյի մեքենավարը, ավտոբուսի վարորդը, այգեպանը, քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր ամեն օր հոգ են տանում Թբիլիսիի ու թբիլիսցիների մասին: Շնորհակալ եմ Թբիլիսիի հանդեպ ունեցած սիրո և անձնուրաց աշխատանքի համար», – հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն: