Իլիա Երկրորդի անձնական բժիշկը չի հաստատում, որ պատրիարքի քարտուղարի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն հայտարարում է, որ Շորենա Թեթրուաշվիլին գտնվում է ինքնամեկուսացման մեջ
Իլիա Երկրորդի անձնական բժիշկը չի հաստատում, որ պատրիարքի քարտուղարի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն հայտարարում է, որ Շորենա Թեթրուաշվիլին գտնվում է ինքնամեկուսացման մեջ

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Իլիա Երկրորդի անձնական բժիշկ, Ցիսանա Շարտավան չի հաստատում տեղեկությունն այն մասին, որ պատրիարքի քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիի մոտ ախտորոշվել է «կովիդ 19»:

Առաջին ալիքի հետ զրույցում Ցիսանա Շարտավան ասում է, որ պատրիարքի քարտուղարը մեկուսացված է վարակված անձի հետ շփման պատճառով և որ ինքը լաբորատոր փորձաքննություն չի անցել:

«Տիկին Շորենան սրբազան Անտոնի հետ շփվել է հունվարի 3-ին: Հունվարի 4-ին Սրբազանի մոտ հաստատվել է կորոնավիրուս, նա այժմ գտնվում է հիվանդանոցում: Իմանալով այդ լուրը, Շորենան տեղափոխվեց ինքնամեկուսացման մեջ, իր կամքով և բժիշկների խորհրդով: Ներկայումս նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Նա մի քիչ չի սիրում փորձարկումներ, բայց մենք կստիպենք նրան, և նա կփորձարկվի: Դրանից հետո մենք կիմանանք: Նրա մոտ դեռ կորոնավիրուս չկա, քանի որ անցել է ինքնամեկուսացման, հավանաբար սխալ լուր է տարածվել»,- հայտարարել է Ցիսանա Շարտավան:

Պատրիարքի անձնական բժշկի խոսքով, Շորենա Թետրուաշվիլիի հետ մեկտեղ ինքնամեկուսացման մեջ է նաև նրա աշխատակիցը, որի պատասխանը «կովիդ 19»-ի կապակցությամբ դեռ բացասական է: Ըստ Ցիսանա Շարտավայի,  վարակված քահանան կապ չի ունեցել պատրիարքի հետ:

«Պատրիարքարանում շատ խստացված միջոցառումներ են: Շորենան ինքնամեկուսացման մեջ է անցել հենց այդ պատճառով և լքել է պատրիարքարանի նստավայրը»,- հայտարարել է Ցիսանա Շարտավան: