Իլիա Երկրորդը նախագահական ընտրություններին կատարել է իր ընտրությունը
Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը քվեարկել է նախագահական ընտրություններին:
Սրբազնագույնը իր ընտրությունը կատարել է Կրծանիսիի ընտրատարածքի չորրորդ ընտրատեղամասում:
«Աստված օրհնի համայն Վրաստանը: Հույս ենք հայտնում, ամեն բան լավ կլինի: Վրաստանը կլինի երջանիկ: Օրհնված լինեք»,- հայտարարել է Իլիա Երկրորդը:
Վրաստանում ընթանում են նախագահական ընտրություններ: Վրաստանի քաղաքացիները հինգերորդ նախագահին ընտրելու են ուղիղ քվեարկությամբ, վեց տարի ժամկետով: