Իլիա Երկրորդը մկրտելու է ևս 708 երեխայի
Իլիա Երկրորդը մկրտելու է ևս 708 երեխայի

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը մկրտելու է ևս 708 երեխայի:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են պատրիարքարանից, 52-րդ համընդհանուր մկրտությունը կայանալու է հունվարի 21-ին՝ Սամեբայի աթոռանիստ տաճարում:

Կիրակի, օրվա երկրորդ կեսին կսկսվի մկրտությունը և մկրտվածներին որպես նվեր կփոխանցվեն մկրտության վկայականներ և խաչեր:

20:00-ին տաճար կայցելի Սրբազնագույնը և կօրհնի իր սանիկներին:

Այս պահի դրությամբ, Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը արդեն մկրտել է 33 934 երեխայի, նրանք պսակադրված զույգերի երրորդ և հաջորդ երեխաներն են:

Առաջին անգամ պատրիարքի նախաձեռնությամբ, համընդհանուր մկրտությունն անցկացվեց 2008 թվականի հունվարի 19-ին, որի նպատակը ժողովրդագրական իրավիճակի բարելավումն էր: