Իլիա Երկրորդը ընդունել է Ռոս Ուիլսոնին և նրա կնոջը
Իլիա Երկրորդը ընդունել է Ռոս Ուիլսոնին և նրա կնոջը

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը հոգևորականների հետ միասին ընդունել է ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ռոս Ուիլսոնին և նրա կնոջը՝ Մարգո Սքուաերին:

Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի պատրիարքարանը:

«Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը զրուցել է մեր երկրի իրավիճակի մասին, ընդգծել օկուպացված տարածքների խաղաղ ճանապարհով վերադարձի անհրաժեշտությունը և ԱՄՆ-ի կողմից Վրաստանի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար հայտնել շնորհակալություն:

Հանդիպման ավարտին Իլիա Երկրորդը Ռոս Ուիլսոնին և նրա կնոջը փոխանցել է հուշանվերներ և հայտնել համագործակցության խորացման պատրաստակամություն»,- ասվում է Վրաստանի պատրիարքարանի կողմից տարածած հայտարարությունում:

Թողնել մեկնաբանություն