Իլիա Երկրորդը ցավակցել է Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին
Իլիա Երկրորդը ցավակցել է Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը ցավակցել է Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին:

«Խորը ցավակցություն ենք հայտնում Դիդի ԴԻղոմիում գազի պայթյունից հետևանքով տեղի ունեցած ողբերգության առնչությամբ, որը դարձել է բոլոր վիշտը:

Դժվար է ընտելանալ տեղի ունեցածի հետ, սակայն ընտանիքի անդամները և բարեկամները պետք է լինեն ամուր, քանի որ նրանք միայն մահացել են, նրանք ապրում են այլ տեսքով, այժմ արդեն հավերժական աշխարհում»,- նշված է պատրիարքի ցավակցական նամակում:

Պայթյունը Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում տեղի էր ունեցել երեկ երեկոյան: Դեպքի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել՝ 8-ը: Վեց փոքրահասակ այս պահի դրությամբ մնում է հիվանդանոցում: Կլինիկայից դուրս է գրվել երկու մարդ: Պայթյունի հետևանքով տուժածներին Թբիլիսիի քաղաքապետարանը բնակեցրել է հյուրանոցում: Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Տեղի ունեցածի առնչությամբ սկսված է հետաքննություն: