Իլիա Երկրորդ. Պետք է պաշտպանված լինեն մարդու իրավունքները,  պետք է զարգացվեն ավանդական արժեքները, հոգևոր, մշակութային և ինտելեկտուալ ներուժը
Իլիա Երկրորդ. Պետք է պաշտպանված լինեն մարդու իրավունքները, պետք է զարգացվեն ավանդական արժեքները, հոգևոր, մշակութային և ինտելեկտուալ ներուժը

Մի կողմից պետք է պաշտպանված լինեն մարդու իրավունքները, դրա հետ մեկտեղ, ժամանակակից կենցաղում պետք է զարգացվեն ավանդական արժեքները, հոգևոր, մշակութային և ինտելեկտուալ ներուժը, պետք է հոգանք տարածքային ամբողջականության, լեզվի սրբության պաշտպանության և հավատքի հզորացման մասին, որպեսզի երկիրը ճիշտ պատասխանի ժամանակի մարտահրավերներին,- այս մասին հայտարարել է Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդը՝ Սուրբ Սինոդի նիստի ողջույնի խոսքում:

Սուրբ Սինոդի նիստի արձանագրությունում ասվում է, որ ողջույնի խոսքում Իլիա Երկրորդն ընդգծել է առաջին ժողովրդավարական հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը և նշել, որ այս փաստը շատ կարևոր է, քանի որ անկախությունը ազատությունից անբաժան է, ինչպես Աստծուց շնորհված մեծ բարությունը: Կաթողիկոս պատրիարքը հոբելյանական ամսաթվի առիթով շնորհավորել է Վրաստանի բոլոր քաղաքացիներին: