Իլիա Երկրորդ. Ցանկանում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել մեր երիտասարդությանը, երիտասարդությունը խելացի է, իմաստուն, սակայն չար ուժը փորձում է Աստծո ձեռքից խլել նոր սերունդը
Իլիա Երկրորդ. Ցանկանում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել մեր երիտասարդությանը, երիտասարդությունը խելացի է, իմաստուն, սակայն չար ուժը փորձում է Աստծո ձեռքից խլել նոր սերունդը

Ցանկանում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել մեր երիտասարդությանը, երիտասարդությունը խելացի է, իմաստուն, սակայն չար ուժը փորձում է Աստծո ձեռքից խլել նոր սերունդը,- այս մասին հայտարարել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը՝ կիրակնօրյա քարոզի ժամանակ, Սամեբայի աթոռանիստ տաճարում:

Պատրիարքը խոսել է Վրաստանի անցյալի, ներկայի և ապագայի մասին:

Ինչպես նշել է Իլիա Երկրորդը, ապագա սերունդը պետք է օրինակ վերցնի սեփական անցյալից և նախնիներից:

«Այսօր պետք է խոսեմ անցյալի, ներկայի և ապագայի մասին: Անցյալը պետք է լինի մեր ուսուցիչը, պետք է սովորենք, ինչ անել և ինչ չանել: Մենք անցել ենք բարդ ժամանակներ, պատերազմ, խառնաշփոթ, սակայն պահպանել ենք մեր հավատքը: Այսօր մենք ևս ապրում ենք բարդ ժամանակաշրջանում, կրկին խաղաղ չէ, սակայն պետք է դիմանանք:

Ցանկանում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել մեր երիտասարդությանը: Երիտասարդությունը խելացի է, իմաստուն, սակայն չար ուժը փորձում է Աստծո ձեռքից խլել նոր սերունդը:

Մենք ցանկանում ենք օրինակ վերցնել այլ երկրներից, սակայն ինքներս ունենք այնպիսի անցյալ և փորձ, որ այլոք պետք է օրինակ վերցնեն մեզանից, մեր երիտասարդներից: Ապագան մեր երիտասարդության ձեռքում է և հուսով եմ, նրանք կհաղթահարեն բոլոր բարդությունները»,- հայտարարել է Վրաստանի պատրիարքը: