Իլիա Երկրորդ. Ամուր եղեք, մեզ հարկավոր չէ այլոց ասելը, գիտենք, որ վրացի մարդը հոգով ուժեղ է
Իլիա Երկրորդ. Ամուր եղեք, մեզ հարկավոր չէ այլոց ասելը, գիտենք, որ վրացի մարդը հոգով ուժեղ է

Ամուր եղեք, այլք ասում են, որ արտասահմանում վրաց ժողովուրդը խիզախաբար է ընդունել այս փորձությունը, մեզ ուրիշի ասելը պետք չէ, ինքներս էլ գիտենք, որ վրացի մարդը հոգով ուժեղ է,- այս մասին նշել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը՝ Սամեբայի տաճարում:

Իլիա Երկրորդը հավատացյալներին շնորհավորել է Ծաղկազարդի տոնի առթիվ:

Ինչպես նշել է պատրիարքը, ինքը չէր պատկերացնում, որ «վրաց ժողովուրդն այսպես հանգիստ և անվեհեր կընդուներ այս փորձությունը»:

«Շնորհավորում եմ այս փառավոր տոնի՝ Ծաղկազարդի առթիվ: Չէի պատկերացնի, որ վրաց ժողովուրդն այսպես խաղաղ, խիզախաբար կմոտենար այս փորձությանը: Փառք Աստծուն և շնորհակալություն նրան: Աստված մեզ ուժ է տալիս:

Ծաղկազարդը փառավոր տոն է, ես կասեի մարդու փորձությունն է: Երբ մեզ վրա է հասնում փորձություն, ինչպիսին հիմա է, պետք է հիշենք, որ եթե Աստծո նկատմամբ, ով ուղարկում է մեզ այդ փորձությունը, գոհաբանությամբ լցվենք, ապա Աստված մեզ կտա այդ փորձությունը հաղթահարելու ուժ, սակայն պետք է հիշել, որ փորձությանը հաջորդում է ուրախություն»,- հայտարարել է պատրիարքը: