Իլիա երկրորդը դիմում է Ռուսաստանի պատրիարքին - Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններ հոգևորականներին ուղարկելու ձեր որոշումն անհասկանալի է և բոլորիս գցում բարդ իրավիճակի մեջ
Իլիա երկրորդը դիմում է Ռուսաստանի պատրիարքին - Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններ հոգևորականներին ուղարկելու ձեր որոշումն անհասկանալի է և բոլորիս գցում բարդ իրավիճակի մեջ

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, սրբազնագույն և գերաշնորհ Իլիա Երկրորդը դիմում է Մոսկվայի և համայն Ռուսաստանի պատրիարք Կիրիլին և նշում, որ իր համար անհասկանալի է Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում տեղակայված ռուսական զորամասեր հոգևորականներին ուղարկելու որոշումը: Իլիա երկրորդը նշում է նաև, որ լնելով եկեղեցական կանոններից, անընդունելի է առանց մեր թույլտվության մեր տարածք ուղարկել այլ ուղղափառ եկեղեցու  հոգևորականների:

«Ձերնդ գերազանցություն: Ողջունում եմ ձեզ քրիստոնեական սիրով և դիմում եմ ձեզ հետևյալ խնդրանքով. Մենք սրտացավով է հետևում Ցխինվալի տարածաշրջանում Ռուսաստանի կողմից սահմանի տեղաշարժմանը և սահմանամերձ շրջաններում մարդկանց առևանգման փաստերին, որոնք ստացել են պարբերական բնույթ: Այս անգամ բոլորը անհանգստացած են վիրաբույժ, պարոն Վազա Գափրինդաշվիլիին Ցխինվալի մեկուսարանում պահելու կապակցությամբ: Այս իրավիճակը մեծ դժգոհություն և բողոք է առաջացրել մեր հասարակության մոտ:

Այս ֆոնի վրա, շատ բացասական է ազդել լրատվությունն այն մասին, որ դուք ծրագրում եք՝ Աբխազիայում, Ցխինվալիի շրջանում, Ղրղզստանում և Արկտիկայում տեղակայված ռուսական զորամասեր երեք տարով ուղարկել հոգևոր ճեմարանը նոր ավարտած եկեղեցականներին:

Ռուսաստանի եկեղեցին միշտ ճանաչել է և ճանաչում է Վրաստանի եկեղեցու իրավասությունը ինչպես Աբխազիայում, այնպես էլ Ցխինվալի շրջանում, այնպես որ մենք չենք հասկանում այս որոշման իմաստը և դա մեզ գցում է բարդ իրավիճակում:

Ելնելով եկեղեցական կանոններից, անընդունելի է առանց մեր թույլտվության մեր տարածք ուղարկել այլ ուղղափառ եկեղեցու  հոգևորականների: Նման գործողությունները լարում և սրում են իրավիճակը:

Հուսով ենք, որ հնարավորինս արագ կձեռնարկեք միջոցներ, մեր պետությունների, ժողովուրդների և եկեղեցիների միջև հարաբերությունների նորմալացման համար:

Մաղթում եմ ձեզ առողջություն և հաջողություններ ձեր բարձր ծառայության մեջ»,- ասված է Իլիա Երկրորդի նամակում: