Իլիա երկրորդը ցավակցել է Չաքվի-Քոբուլեթի ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Իլիա երկրորդը ցավակցել է Չաքվի-Քոբուլեթի ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, սրբազնագույն Իլիա երկրորդը ցավակցել է Չաքվի-Քոբուլեթի ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Ընդունեք մեր ցավակցությունը դժբախտ պատահարի կապակցությամբ: Մենք աղոթում ենք ՝ Մուրմանի, Սեսիլի և Նիայի անմահ հոգու համար: Աղոթում ենք նաև նրանց ընտանիքների համար, որ լինի ուժ, որ հաղթահարեն այս դժբախտությունը»,-ասված է պատրիարքի ցավակցական նամակում:

Չաքվի-Քոբուլեթի ավտոմայրու վրա վթարը տեղի է ունեցել հուլիսի 14-ին: Վթարի արդյունքում զոհվել է երեք մարդ, այդ թվում երկու փոքրահասակ երեխա: