Իլհամ Ալիևը Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհավորել է Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
Իլհամ Ալիևը Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհավորել է Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին, Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը:

Գերատեսչության հաղորդմամբ, Իլհամ Ալիևը կարևորել է երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը և ռազմավարական գործընկերության դինամիկ շարունակումը:

«Ես անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Ադրբեջանը և Վրաստանը կապվում են խորը պատմական արմատներ ունեցող բարեկամական և բարիդրացիական հարաբերություններով: Կարծում եմ, որ արդյունավետ համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև կշարունակվեն դինամիկ կերպով և կընդլայնվեն հիմնվելով մեր սերտ կապ ունեցող ազգերի կամքի վրա:

Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ ձեր պատասխանատու գործունեության մեջ ՝ ի շահ բարեկամ վրացի ժողովրդի»,- ասված է Իլհամ Ալիևի շնորհավորական ուղերձում: