Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանի բանակը Ջեբրայիլի շրջանում վերահսկողություն է հաստատել իննը գյուղի վրա
Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանի բանակը Ջեբրայիլի շրջանում վերահսկողություն է հաստատել իննը գյուղի վրա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ, Ադրբեջանի բանակը Ջեբրայիլի շրջանում վերահսկողություն է հաստատել իննը գյուղի վրա:

Դիմելով բնակչությանը, Ադրբեջանի նախագահն ասել է, որ այժմ գրվում է նոր պատմություն, քանի որ վերականգնվում է պատմական արդարության գործընթացը:

«Կյանքը կվերադառնա այս տարածաշրջաններ: Մեր բնակավայրերի պատմական անունները կվերականգնվեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը նշել է նաև, որ ինքը բազմիցս կոչ է արել Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կազմակերպություններին, ազդել Հայաստանի իշխանությունների վրա, սակայն խաղաղարար նախաձեռնություններն անպատասխան են մնացել, և որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դիրքի պահպանման հետ: