Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ևս 9 գյուղ ազատագրելու մասին
Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ևս 9 գյուղ ազատագրելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ևս 9 գյուղ ազատագրելու մասին:

Իլհամ Ալիևը «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է, ադրբեջանական զինված ուժերն այլևս վերահսկում են Ջաբրայիլի, Զանգիլանի և Գուբադլիի շրջանների գյուղերը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, օդային հարվածների հետևանքով ոչնչացվել է Հայաստանի զինված ուժերի հրթիռահրետանային պահեստ: Ադրբեջանի իշխանությունը Հայաստանի զինված ուժերին մեղադրում է Գուբադլիի շրջանը ռմբակոծելու մեջ:

Բաքվում հայտարարում են, որ Ադրբեջանի տարածքը ռմբակոծվում է Հայաստանի Գորիսի շրջանից: Ադրբեջանի պաշտպանության գերատեսչության փոխանցմամբ, ոչնչացված է նաև Հայաստանի զինված ուժերի  «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, որի միջոցով ռմբակոծվել էր Ադրբեջանի Բարդա քաղաքը: