Իլհամ Ալիևը համաներում է շնորհել Վրաստանի 11 քաղաքացու
Իլհամ Ալիևը համաներում է շնորհել Վրաստանի 11 քաղաքացու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հանրապետության օրվա կապակցությամբ համաներում է շնորհել 634 կալանավորի,- տեղեկությունն այս մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ նախագահի վարչության վրա հենվելով: Համաներված կալանավորների թվում է Վրաստանի 11 քաղաքացի:

Համաներում ստացած կալանավորների թվում 12 ընդդիմախոս և 39 օտարերկրացի է: Վրաստանի քաղաքացիներից բացի Իլհամ Ալիևը համաներել է Չինաստանի հինգ, Ռուսաստանի չորս, Իրանի չորս, Թուրքիայի երեք, Բանգլադեշի երեք, Թուրքեմնստանի և Ղազախստանի երկուական, ինչպես նաև Ուզբեկստանի, Կամերունի, Հնդկաստանի, Աֆղանստանի և Ուկրաինայի քաղաքացիների:

Բոլոր նրանց այսօր ազատ կարձակեն: