Իլհամ Ալիևը Գիորգի Գախարիային շնորհավորել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ
Իլհամ Ալիևը Գիորգի Գախարիային շնորհավորել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գիորգի Գախարիային շնորհավորել է Վրաստանի :վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ:

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այսօր ադրբեջանա-վրացական հարաբերությունները զարգանում են դինամիկ և ամեն կերպ`մեր ժողովրդի կամքին համապատասխան, որոնք կապված են պատմականորեն ամուր բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների շղթայով:

Ես հավատում եմ, որ մեր քաղաքական, տնտեսական և մարդասիրական ոլորտներում և փոխշահավետ համագործակցությունը, որը մշտապես զարգանում է, կշարունակեն ապահովել մեր երկրների բարեկեցությունը և ամրապնդել ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև: Մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, երջանկություն և հաջողություններ հետագա պատասխանատու գործունեության մեջ»,- ասված է Իլհամ Ալիևի շնորհավորական ուղերձում: