Իլհամ Ալիև. Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ ազատ առևտրի, բայց առանց Բաքվի և Երևանի սահմանների փոխադարձ ճանաչման, դա տեղի չի ունենա
Իլհամ Ալիև. Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ ազատ առևտրի, բայց առանց Բաքվի և Երևանի սահմանների փոխադարձ ճանաչման, դա տեղի չի ունենա

Բաքուն պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերությունների, բայց դրա համար Ադրբեջանը և Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները», – ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ Ալիևի, պաշտոնական Երևանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս:

«Մենք պատրաստ ենք ազատ առևտրի Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, բայց առանց Բաքվի եւ Երևանի միջեւ սահմանների փոխադարձ ճանաչման, դա տեղի չի ունենա: Մենք պատրաստ ենք ճանաչել Հայաստանի Հանրապետության սահմանները: Ի պատասխան՝ պաշտոնական Երևանը պետք է անի նույնը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջանը Ադրբեջանի կազմում ճանաչելու առումով: Այնպես որ, մենք Հայաստանից կոնկրետ գործողություններ ենք ակնկալում», – ասաց Ալիևը «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացման հեռանկարներ և համագործակցութուն» խորագրով առցանց քննարկման ժամանակ: