Իլհամ Ալիև. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Երևանի արձագանքը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության
Իլհամ Ալիև. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Երևանի արձագանքը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Երևանի արձագանքը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության, – ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում:

Տեղեկատվությունը տարածում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը սահմանին տիրող իրավիճակին եւ հարցը միջազգային մակարդակի հասցնելու Երևանի փորձը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում: Ալիևը նաև շեշտեց բոլոր վեճերը խաղաղ և բանակցային գործընթացով լուծելու անհրաժեշտությունը», – ասվում է Ալիևի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Հայաստանում հայտարարվեց, որ ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի սահմանը Սյունիքի շրջանում: Այդ պատճառով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը Ադրբեջանին մեղադրեց Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարելու մեջ: Նիկոլ Փաշինյանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ այս հարցում օգնություն խնդրելու համար: Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ադրբեջանական զինուժի մի մասը դեռ գտնվում է Հայաստանի տարածքում: