Իգոեթի-Նատախտարի հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 4 մարդ է տուժել
Իգոեթի-Նատախտարի հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 4 մարդ է տուժել

Իգոեթի-Նատախտարի հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 4 մարդ է տուժել: Արեւմուտքից Թբիլիսի շարժվող միկրոավտոբուսը կողաշրջվել է:

Տուժածները տեղափոխվել են Մցխեթայի «GeoHospital» կլինիկա: Վեց ուղևորների, որոնք ունեին թեթև վնասվածքներ, օգնություն է ցուցաբերվել տեղում:

Ըստ բժիշկների, նրանք կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ չունեն:

Քննություն է տարվում 276 հոդվածով, որը ենթադրում է երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում:

Ըստ Մցխեթայի «GeoHospital» կլինիկայի շտապ օգնության բաժանմունքի ղեկավար Թեա Մեսխիձեի, բոլոր չորս տուժածների վիճակն այս փուլում ուշագրավ է:

«Շտապ բուժօգնության բրիգադի կողմից մոտ 25-ից 35 տարեկան չորս երիտասարդ է տեղափոխվել մեր կլինիկա: Չորսի վիճակն այս փուլում ուշագրավ է, ցավեր կան գլխի և կրծքավանդակի շրջանում, գլխապտույտ, վերքեր գլխի հատվածում: Այս փուլում կատարվում են լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններ, վիճակն ուշագրավ է, չորսն էլ, ամենայն հավանականությամբ, կմնան կլինիկայում: Նրանցից մեկի մոտ առկա է գոտկային ողնաշարի կոտրվածք եւ կրծքավանդակի ոսկորի կոտրվածք, վիճակը կրիտիկական չէ, ուշագրավ է, սպասում ենք մնացած հետազոտությունների արդյունքներին», – ասել է Թեա Մեսխիձեն: