Ի տարբերություն մյուսների, պաշտպանում եմ նորմերը, երբ զրուցում եմ համաքաղաքացիներիս հետ կրում եմ շնչադիմակ. Գիորգի Գախարիա
Ի տարբերություն մյուսների, պաշտպանում եմ նորմերը, երբ զրուցում եմ համաքաղաքացիներիս հետ կրում եմ շնչադիմակ. Գիորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, ի տարբերություն մյուսների, ինքը հետևում է կանոններին և քաղաքացիների հետ զրուցելիս միշտ կրում է շնչադիմակ:

Ըստ Գախարիայի, բոլորը պետք է զգան իրենց պատասխանատվությունը, պահպանեն կանոնները և նվազեցնեն վարակի փոխանցման ռիսկը:

«Իհարկե, ես նույնպես ինքնամեկուսացման մեջ էի: Գործընկերներ, ի տարբերություն մյուսների, ես հետևում եմ կանոններին, և երբ խոսում եմ իմ քաղաքացիների հետ, նշանակություն չունի դա ընտրական քաղաքական արշավ է, կամ հանդիպում, միշտ կրում եմ շնչադիմակ, այդպիսով նվազեցնում եմ այլ մարդկանց վարակման ռիսկը: Սա պատասխանատվություն է, որը մենք զգում ենք, և, ի տարբերություն ոմանց, մենք կրում ենք շնչադիմակ: Ուստի, չնայած այն հանգամանքին, որ ռիսկը նվազագույն էր, քանի որ մենք երբեք շնչադիմակը չենք հանել, ապահովագրման նպատակով կրկին հետազոտվել ենք»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: