Ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ պահվածքի, ՆԱՏՕ-ն աջակցել է մերձավոր գործընկերներին, Վրաստանին և Ուկրաինային. Ենս Սթոլթենբերգ
Ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ պահվածքի, ՆԱՏՕ-ն աջակցել է մերձավոր գործընկերներին, Վրաստանին և Ուկրաինային. Ենս Սթոլթենբերգ

Ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ պահվածքի, ՆԱՏՕ-ն աջակցել է մերձավոր գործընկերներին, Վրաստանին և Ուկրաինային,- այս հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ ԱՄՆ-ի կոնգրեսում խոսքով ելույթ ունենալիս:

Ենս Սթոլթենբերգի ելույթը նվիրվում էր Հյուսիսատլանտյան դաշինքի 70-ամյա հոբելյանին:

«Ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ պահվածքին, մենք աջակցել ենք մերձավոր գործընկերներին, Վրաստանին և Ուկրաինային, ինքնիշխան ազգերին, որոնք ունեն ինքնիշխան իրավունք, իրենք ընտրեն իրենց ճանապարհը»,- հաայտարարել է Ենս Սթոլթենբերգը՝ կոնգրեսում խոսքով ելույթ ունենալիս:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այս հայտարարությանը դահլիճում հետևել են ծափահարություններ: