Ի հիշատակ օգոստոսյան պատերազմի զոհերի, Վրաստանի մասշտաբով պետական դրոշներն իջեցվել են վարչական շենքերից (վիդեո)

Ռուսաստան-Վրաստան պատերազմի 12-րդ տարելիցի հետ կապված Վրաստանի մասշտաբով պետական դրոշներն իջեցվել են վարչական շենքերից:

Վրաստանի անկախության և միասնության համար պայքարում զոհվածների հիշատակը հարգելու համար դրոշներն իջեցվել են կառավարության վարչության, նախագահի նստավայրի և այլ շենքերից: Դրոշներն իջեցվել են նաև արտասահմանում մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչություններում:

Օրբելիանիի պալատում պետական դրոշի իջեցման արարողությանը ներկա է եղել Գիորգի Անծուխելիձեի ընտանիքը: