Իսպանիայի հարավում ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Իսպանիայի հարավում ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Իսպանիայի Անդալուսիայի շրջանում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետևանքով տուժել է 21 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով տեղի փրկարար ծառայությանը։

Միջադեպը տեղի է ունեցել  առավոտյան անձրևների հետևանքով։ Գնացքը Մալագայից ուղևորվում էր Սևիլիա։

«Վթարից տուժել է 21 մարդ, նրանցից երեքի վիճակը ծանր է»,– Twitter–ում գրել է Անդալուսիայի Emergencias 112‏ ծառայության ներկայացուցիչը։

Mundo թերթի փոխանցմամբ՝ տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել տեղի գյուղացիները, մինչև դեպքի վայր են ժամանել  փրկարարները։