Ինդոնեզիայի իշխանությունները Ագունգ հրաբխի սպառնալիքը առավելագույն մակարդակի են բարձրացրել
Ինդոնեզիայի իշխանությունները Ագունգ հրաբխի սպառնալիքը առավելագույն մակարդակի են բարձրացրել

Ինդոնեզիայի իշխանությունները նոյեմբերի 27-ին 4-բալանոց սանդղակով մինչև  առավելագույնի են բարձրացրել Բալի կղզում գտնվող ակտիվացված Ագունգ հրաբխի սպառնալիքի մակարդակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տարերային աղետների կանխման ազգային գործակալությանը:

Սրա հետ կապված արգելված է հրաբխին մոտենալ 8 կմ-ից մոտ հեռավորությամբ, իսկ որոշ տեղանքներում այս գոտին ընդլայնված է մինչեւ 10 կմ:

Նշվում է, որ մինչև  հիմա մոխրի սյուները բարձրացել են 2-ից մինչև  3,4 կմ բարձրությամբ: Բացի դրանից, գործակալության տեղեկություններով, ընթացիկ ակտիվությունը վկայում է հզոր ժայթքման մեծ հավանականության մասին: Տարերային աղետի սպառնալիքի պատճառով մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են Բալի թռիչքները, ինչը հանգեցրել է տասնյակ ավիաչվերթների չեղյալ հայտարարելուն: