Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները ՄԱԿ-ի կողմից Վրաստանի մասին ընդունած բանաձևի կապակցությամբ տարածել են համատեղ հայտարարություն
Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները ՄԱԿ-ի կողմից Վրաստանի մասին ընդունած բանաձևի կապակցությամբ տարածել են համատեղ հայտարարություն

Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները ՄԱԿ-ի կողմից Վրաստանի մասին ընդունած բանաձևի կապակցությամբ տարածել են համատեղ հայտարարություն: Հայտարարության ամբողջական տեքստը հրապարակվել է Լիտվայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

Հայտարարությունը ստորագրել են հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները. Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Էստոնիան, Լատվիան և Լիտվան: Ինչպես նաև հայտարարությանը միացել են՝ Բուլղարիան, Չեխիան, Լեհաստանը, Ռումինիան և Նիդեռլանդները:

Հայտարարության հեղինակները վերահաստատում են իրենց աջակցությունը, Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և ափսոսանք են հայտնում, որ Ռուսաստանը շարունակում է խախտել 2008 թվականի օգոստոսի 12-ին կնքված զինադադարի համաձայնագրով նախատեսված պարտավորությունները և կրկին իր ռազմական ներկայությունն ունի Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջաններում:

Հայտարարության մեջ ասված է, որ Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում մարդու իրավունքների կապակցությամբ իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Եվրոպական երկրները մատնանշում են Աբխազիայում և Ցխինվալում ռուսական բռնազավթիչ ուժերի անօրինական գործողությունները, այդ թվում «բորդերիզացիան», ապօրինի ձերբակալություններն ու առևանգումները, որոնցից մի քանիսը ունեցել են ճակատագրական ավարտ, տեղաշարժի ազատության սահմանափակումները և էթնիկ վրացիների հիմնարար իրավունքների ոտնահարումը:

Հայտարարության հեղինակները համաձայնվում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցին, որի համաձայն, փախստականների՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ իրենց տներ վերադարձի հարցում առաջընթաց չի գրանցվել: Ինչպես ասված է տեքստում, չնայած այն բանին, որ Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից փախստականների և բռնի տեղահանված անձանց մասին առաջին բանաձևի ընդունումից անցել է 10 տարուց ավել, հարյուր հազարավոր փախստական չունի սեփականության իրավունք:

Հայտարարության ստորագրողները խոսում են Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից բռնի տեղահանված անձանց պաշտպանության և օժանդակության անհրաժեշտության մասին:

Այս համատեքստում հայտարարության համահեղինակները ողջունում են Վրաստանի կառավարության շարունակական ջանքերը, միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, ներդրվեն այլընտրանքային երկարաժամկետ ճանապարհներ:

Եվրոպական երկրները մտահոգված են, որ մինչև այժմ մարդու իրավունքների դիտորդական ոչ մի միջազգային մեխանիզմ չունի Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջաններում ազատ գործելու հնարավորություն:

Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը, 74-րդ նստաշրջանում  ընդունել է Վրաստանի և 54 երկրների նախաձեռնած բանաձևը `«Աբխազիայից, Վրաստան և Ցխինվալի տարածաշրջանից/Հարավային Օսիա, Վրաստան, բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին»:

Թողնել մեկնաբանություն