Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի զորավարժություններին մասնակցում է նաև բռնազավթված Ցխինվալին
Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի զորավարժություններին մասնակցում է նաև բռնազավթված Ցխինվալին

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Հյուսիսային Կովկասում, որին մասնակցում են նաև բռնազավթված Ցխինվալի զինվորականները:

Ինչպես հայտարարում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, 58-րդ բանակի ստորաբաժանումների և զորամասերի մարտավարական պատրաստությունը սկսվել է այսօր և կշարունակվի մինչև փետրվարի 21-ը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «զորավարժություններին մասնակցում են զինծառայողներ Հյուսիսային Օսիայից, Հարավային Օսիայից և Չեչնիայից»:

Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցում է 1700 զինծառայող և 300 միավոր ռազմական տեխնիկա: Զորավարժությունների ընթացքում կօգտագործվի նաև ծանր տեխնիկա և ուղղաթիռներ: