Հյուսիսային Կովկասում ահաբեկչություններ ծրագրելու մեղադանքով ձերբակալվել է 19 մարդ
Հյուսիսային Կովկասում ահաբեկչություններ ծրագրելու մեղադանքով ձերբակալվել է 19 մարդ

Հյուսիսային Կովկասում ահաբեկչություններ ծրագրելու մեղադանքով ձերբակալվել է 19 ծայրահեղական,- այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հայտարարությունը:

Ղարաչայ-Չերկեսիայում, Ղրիմում, Կրասնոդարի շրջանում և Ռոստովի մարզում, ձերբակալվել են Ռուսաստանի կողմից արգելված արմատական ​​ահաբեկչական «Տաքֆիր Վալ-Հիջրաս» կազմակերպության 19 անդամներ, որոնք կասկածվում են Հյուսիսային Կովկասում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ: Ըստ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության, ձերբակալվածները քարոզում էին գաղափարախոսություն և հավաքագրում նոր աջակիցների:

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ծայրահեղ նյութերի ավելի քան 40 օրինակ: Բացի այդ, Ղարաչայ-Չերքեսիայի անտառում հանցագործների թաքստոցում հայտնաբերվել են գնդացիրներ, ինքնաշեն պայթուցիկ սարքեր և «ինքնասպանության» գոտի:

Ձերբակալվածները մեղադրվում են ծայրահեղական կազմակերպությանը մասնակցելու և կազմակերպելու մեջ: