Հյուսիսային Կորեայում 2021 թվականին այլևս չլինի միջուկային զենք. ԱՄՆ-ի պետական քարտուղար
Հյուսիսային Կորեայում 2021 թվականին այլևս չլինի միջուկային զենք. ԱՄՆ-ի պետական քարտուղար

ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարությամբ, Վաշինգտոնը պատրաստ է սկսել երկխոսություն Փհենյանի հետ, որպեսզի Հյուսիսային Կորեայում 2021 թվականին այլևս չլինի միջուկային զենք:

Մայք Փոմփեոյի խոսքով, ԱՄՆ-ը պատրաստ է Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի հետ համատեղ երկխոսություն սկսել այս հարցով: ԱՄՆ-ի պետական քարտուղարը Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարին հրավիրել է Նյու Յորք: Այցը նախատեսված է հաջորդ շաբաթ:

Եվս մեկ հանդիպումը Վաշինգտոնի և Փհենյանի ներկայացուցիչների միջև կայանալու է հավանաբար Փհենյանում:

«Սա կլինի այն բանակցությունների մեկնարկը, որոնց նպատակն է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունների վերափոխումը, որը տեղի կունենա Հյուսիսային Կորեայի միջուկային արագ զինաթափման միջոցով»,- հայտարարել է Մայք Փոմփեոն:

Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ի պետական քարտուղարը  անվանել էր Կորեայի թերակղզու միջուկային զինաթափման կոնկրետ ամսաթիվը: