Հյուսիսային Կորեայի լիդերը և Չինաստանի նախագահը Պեկինում զրուցել են ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի վերաբերյալ
Հյուսիսային Կորեայի լիդերը և Չինաստանի նախագահը Պեկինում զրուցել են ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի վերաբերյալ

Հյուսիսային Կորեայի լիդերը և Չինաստանի նախագահը Պեկինում զրուցել են ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի վերաբերյալ: Այս մասին լրատվությունը տարածել է Yonhap հարավ կորեական գործակալությունը:

Հրատարակչության լրատվությամբ, Կիմ Չեն Ինի և Սի Ձինպինի հանդիպումը տևել է մեկ ժամ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անցած տարի Չինաստանի նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի միջև տեղի է ունեցել երեք հանդիպում: Չինաստանը համարվում է Հյուսիսային Կորեայի հիմնական դաշնակիցը: ԱՄՆ-ի նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի միջև երկրորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա հունվարին կամ փետրվարին: Վաշինգտոնում հայտարարում են, որ հանդիպման վայրի կապակցությամբ արդեն ընթանում են բանակցություններ:

Գագաթնաժողովի նպատակը Կորեայի թերակղզու միջուկային զինաթափումն է: Զուգահեռաբար Փհենյանը Վաշինգտոնից պահանջում է թևթևացնել պատժամիջոցները: