Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային առաջարկել է հունվարի 15-ին անցկացնել բանակցություններ
Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային առաջարկել է հունվարի 15-ին անցկացնել բանակցություններ

Սեուլը Փհենյանին առաջարկել է հունվարի 15-ին հանդիպում անցկացնել՝ Փխենչխանում Օլիմպիական խաղերին հյուսիսկորեացիների մասնակցության մանրամասները քննարկելու համար, փոխանցում է AP-ն:

Հարավային Կորեայի միավորման նախարարությունը առաջարկել է հանդիպումը անցկացնել սահմանամերձ Պանմունջոմ գյուղում՝ հարավկորեական 3 պաշտոնյայից կազմված պատվիրակության մասնակցությամբ:

Այս շաբաթվա սկզբին Սեուլի եւ Փհենյանի ներկայացուցիչները առաջին բանակցություններն անցկացրեցին վերջին երկու տարվա ընթացքում: Նրանք համաձայնել են ռազմական բանակցություններ վարել եւ վերականգնել ռազմական թեժ գիծը: Փհենյանը համաձայնել է նաեւ մեծ պատվիրակություն ուղարկել Փխենչխանում Օլիմպիական խաղերին: