Հյուսիսային և Հարավային Կորեաներին միմյանց կապելու է ավտոմոբիլային ճանապարհ
Հյուսիսային և Հարավային Կորեաներին միմյանց կապելու է ավտոմոբիլային ճանապարհ

Հյուսիսային և Հարավային Կորեաները 65 տարի անց միմյանց են կապվելու ավտոմոբիլային նոր ճանապարհով:

Հարավային Կորեայի մամուլի լրատվությամբ, ճանապարհի բացումը ծրագրվում է նոյեմբերի 22-ին: Նրա լայնությունը լինելու է 12 մետր:

Սեպտեմբերի 18-20-ին տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքում, Հյուսիսային և Հարավային Կորեաների լիդերները համաձայնել են, որ հզորացնելու են ջանքերը թերակղզում միջուկային զինաթափման և պատերազմական վտանգների չեզոքացման ուղղությամբ:

Կողմերը համաձայնել են, որ մինչև տարեվերջ սկսելու են աշխատել երկրների միջև երկաթգծային և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության վերաբերյալ: