Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները պայմանավորվել են լրիվ միջուկային զինաթափման շուրջ
Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները պայմանավորվել են լրիվ միջուկային զինաթափման շուրջ

Հյուսիսային և Հարավային Կորեաները համաձայնել են միջուկային զինաթափման շուրջ:

Կիմ Չեն Ինի և Մուն Ջե Ինի հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ ընթացիկ տարվա ավարտին, հայտարարվելու է 65 ամյա լարվածությունից հետո Կորեայի պատերազմի ավարտը և կողմերի միջև ձևակերպվելու է խաղարարար պայմանագիր:

30 րոպեանոց հանդիպումից հետո, հրապարակվել է համատեղ հռչակագիր, որտեղ ասված է, որ Կորեաական թերակղզում պատերազմ այլևս չի լինելու և սկսվում է խաղաղության դարաշրջանը:

Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև պատերազմը ավարտվել էր 1953 թվականին, սակայն խաղաղության պայմանագիր չի կնքվել և երկրները գտնվում էին տեխնիկական պատերազմի իրավիճակում: