Հույս ունենք, որ համաձայնագիրը կկատարվի ամբողջությամբ, ինչը հնարավորություն կտա մեզ վերադառնանք դահլիճ. Ռոման Գոցիրիձե
Հույս ունենք, որ համաձայնագիրը կկատարվի ամբողջությամբ, ինչը հնարավորություն կտա մեզ վերադառնանք դահլիճ. Ռոման Գոցիրիձե

Հույս ունենք, որ համաձայնագիրը կկատարվի ամբողջությամբ, ինչը հնարավորություն կտա մեզ վերադառնանք դահլիճ,- այս մասին մից «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն հայտարարել է սահմանադրական փոփոխությունների առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո:

Ըստ նրա, երբ պայմանավորվածություն ձեռք բերվի քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին, «ազգային շարժումը» կմասնակցի երկրորդ և երրորդ ընթերցմանը:

136 ձայնով խորհրդարանը ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները ընդունել է առաջին ընթերցմամբ: Փոփոխություններին դեմ է քվեարկել հինգ պատգամավոր: