Հույս ունենք, որ մեր բարեկամ երկրների աջակցությամբ Վրաստանը կկայունացնի ազգային ազատությունը և կդառնա Եվրատլանտյան համադաշնության լիիրավ անդամ. Իրակլի Կոբախիձե
Հույս ունենք, որ մեր բարեկամ երկրների աջակցությամբ Վրաստանը կկայունացնի ազգային ազատությունը և կդառնա Եվրատլանտյան համադաշնության լիիրավ անդամ. Իրակլի Կոբախիձե

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել մեր երկրի բարեկամներին, բարեկամ երկրների ներկայացուցիչներին՝ վրացական ժողովրդավարության կարևորագույն օջախում – Վրաստանի խորհրդարանում,- այսպես է սկսել իր խոսքով ելույթը կլոր սեղան ձևաչափի հանդիպմանը – «Խաղաղության և անվտանգության համար – 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմից 10 տարի անց» Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանը այն վայրն էր, որտեղ վրաց ժողովրդի մեծ ջանքերով իրագործվեց երկրի անկախության գաղափարը:

«Ագրեսիայի 10 տարի անց Վրաստանն առավել հզոր, առավել ժողովրդավարական և առավել կայուն երկիր է: Մեր երկրի հաջողությունն է ամենակայուն և համոզիչ պատասխանը Ռուսաստանի ագրեսիային: Ազատ ընտրություններում հաղթելուց հետո մենք կարողացանք հասնել տարածաշրջանային խաղաղության»,- հայտարարել է Կոբախիձեն:

Նրա խոսքով, Վրաստանի կառավարության խաղաղարար քաղաքականությունը կարողացավ թեթևացնել օկուպացիայի, սողացող բռնազավթման հետևանքները և վերադարձնել երկրի միջազգային հեղինակությունը:

«ՆԱՏՕ-ին ինտեգրումը Վրաստանի գլխավոր առաջնահերթությունն է, որին հետևում ենք հետևողականորեն և անկոտրում: Միևնույն ժամանակ, հզորացնում ենք անվտանգության և պաշտպանության համակարգը առավել կայունության համար, քանի որ գիտակցում ենք, որ ազատության պաշտպանության համար անհրաժեշտ է մեծ ջանք և անձնազոհություն: Մեր առջև մեծ մարտահրավեր է – ժողովրդավարական արժեքները պահպանելով կարողանալ կանխարգելել հետագա ագրեսիան, վերականգնել տարածքային ամբողջականությունը և անդամակցել աշխարհի ազատ համադաշնությանը, որը նկատի ունի ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում լիարժեք ինտեգրում: Մեծ հույս ունենք, որ մեր բարեկամ երկրների աջակցությամբ Վրաստանը կկայունացնի ազգային ազատությունը, կվերականգնի ամբողջականությունը, կդառնա ազատ Եվրոպայի և Եվրատլանտյան համադաշնության լիիրավ անդամ»,- նշել է Կոբախիձեն: