Հույս ունեմ, որ Ռուսաստանի այցեգրային կենտրոնի բացումը բարելավելու է հյուպատոսական ծառայության որակը. Զուրաբ Աբաշիձե
Հույս ունեմ, որ Ռուսաստանի այցեգրային կենտրոնի բացումը բարելավելու է հյուպատոսական ծառայության որակը. Զուրաբ Աբաշիձե

Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս է հայտնել, որ Ռուսաստանի այցեգրային կենտրոնի բացումը բարելավելու է հյուպատոսական ծառայության որակը: Այս մասին Զուրաբ Աբաշիձեն ասել է առաջին ալիքին:

«Բոլոր մանրամասները չգիտեմ, սակայն կարող եմ ասել, որ գոյություն ունեին բարդություններ: Ի նկատի ունեմ Շվեյցարիայի դեսպանատանը կից Ռուսաստանի բաժանմունքում, որտեղ մեր և այլ երկրների քաղաքացիները օգտվում էին հյուպատոսական ծառայություններից: Այն նոր կենտրոնը կբարելավվի ծառայությունների որակը»,-ասել է Աբաշիձեն:

Թբիլիսիում բացվելու է Ռուսաստանի այցեգրային կենտրոն: Այն բացվելու է Թբիլիսիում Բեսիկի համար 4-ում գտնվող բիզնեսկենտրոնում: