Հույս ունեմ, որ կգտնվեն ճանապարհներ, որ Վրաստանը կարողանա ասել, որ անկախ, ազատ երկիր է առանց բռնազավթված տարածքների. Ռայմոնդս Վեյոնիս
Հույս ունեմ, որ կգտնվեն ճանապարհներ, որ Վրաստանը կարողանա ասել, որ անկախ, ազատ երկիր է առանց բռնազավթված տարածքների. Ռայմոնդս Վեյոնիս

Լատվիան շարունակելու է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցությունը,-այս մասին Լատվիայի նախագահ, Ռայմոնդս Վեյոնիսը հայտարարել է իր վրացի գործընկերոջ, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո:

Սալոմե Զուրաբիշվիլին և Ռայմոնդս Վեյոնիսը մամուլի համար հայտարարություններ են արել դեմ առ դեմ հանդիպումից հետո:

Լատվիայի նախագահի հայտարարությամբ, հանդիպման մեծ մասը տրամադրվել է անվտանգության և պաշտպանության հարցերին:

«Անցել է 10 տարուց ավել, Վրաստանի դեմ իրականացրած ռուսական ագրեսիայից: Լատվիան այն ժամանակ դատապարտել է այդ և շարունակում է դատապարտել: Մենք շարունակելու ենք Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցությունը: Հույս ունեմ, որ կգտնվեն ճանապարհներ, որ Վրաստանը կարողանա ասել, որ անկախ, ազատ երկիր է առանց բռնազավթված տարածքների»,- հայտարարել է Ռայմոնդս Վեյոնիսը:

Ինչպես նշել է Լատվիայի նախագահը, իր երկիրը Վրաստանում եվրամիության դիտորդական առաքելության անդամ է և այս տարի ծրագրվում է ավելացնել դիտորդների քանակը:

Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները ՝ կրթության, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում:

Սալոմե Զուրաբիշվիլին լատվիացի գործընկերոջը հանդիպել է Լատվիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Թողնել մեկնաբանություն