Հույս ունեմ, որ հունիսի 29-ին սահմանադրական փոփոխությունները կունենան 142 ձայն
Հույս ունեմ, որ հունիսի 29-ին սահմանադրական փոփոխությունները կունենան 142 ձայն

Ես ողջունում եմ երկրորդ ընթերցմամբ սահմանադրական փոփոխությունների ընդունումը,- այդ մասին իր թվիթերի էջում գրել է Վրաստանում Եվրամիության դեսպան, Կառլ Հարցելը:

«Ես ցավում եմ նեղ սահմանի կապակցությամբ և հույս ունեմ, որ կվերականգնվի մարտի 8-ի համաձայնագրի ոգեշնչումը և սահմանադրական փոփոխությունները հունիսի 29-ին կունենան 142 ձայն»,- գրել է Հարցելը:

Վրաստանի խորհրդարանը 115 ձայնով, երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները: Դեմ է քվեարկել երեք պատգամավոր: Քվեարկությանը չեն մասնակցել՝ «ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների ներկայացուցիչները: