Հույս ունեմ, որ «ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը» կաջակցեն սահմանադրական փոփոխություններին. Գիորգի Կախիանի
Հույս ունեմ, որ «ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը» կաջակցեն սահմանադրական փոփոխություններին. Գիորգի Կախիանի

Խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Կախիանին հույս ունի, որ «ազգային շարժում»  և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները, ընտրական համակարգի փոփոխման նպատակով, կաջակցեն սահմանադրական փոփոխություններին: Գիորգի Կախիանին նշում է, որ նշված կուսակցությունների կողմից խոսելն այն մասին, որ դատարանը Գիորգի Ռուռուայի հանդեպ չի փոխել խափանման միջոցը և դա հնարավոր է դառնա կարևոր որոշումից հրաժարվելու պատճառ, սխալ է:

«Բոլորս լավ ենք հասկանում, որ ընտրական համակարգի հետ կապված հարցը շատ կարևոր է: Շատ շուտով կայանալու են խորհրդարանական ընտրությունները և կողմերի միջև քաղաքական համաձայնության հարցը պետք է հասցվի մինչև վերջ: Մասնավորապես, համաձայնագրի մանրամասները պետք է պատկերվեն սահմանադրության մեջ և իշխանությունները դրա համար անում են հնարավորինս: Մենք բազմիցս ասել ենք, որ հավատարիմ ենք համաձայնագրին: Հուսով եմ, որ ընդդիմությունը կաջակցի սահմանադրական փոփոխություններին: Ընդդիմություն ասելով նկատի ունեմ «միացյալ ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանը»: Շատ կարևոր է, որ այդ կուսակցությունները նույնպես աջակցեն այդ նախաձեռնությանը, քանի որ եթե նրանք չաջակցեն փոփոխություններին, ապա դա կլինի նրանց պատասխանատվությունը»,- ասել է Կախիանիին: