Հունվարին Վրաստան ամենաշատ միջազգային այց է կատարվել ՝ Ադրբեջանից, Հայաստանից, Ռուսաստանից և Թուրքիայից
Հունվարին Վրաստան ամենաշատ միջազգային այց է կատարվել ՝ Ադրբեջանից, Հայաստանից, Ռուսաստանից և Թուրքիայից

2020 թվականի հունվարին, Վրաստան ամենաշատ միջազգային այցելու է եկել Ադրբեջանից ՝ 124 534 այցելու, ինչը  34,9 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Այցելուների վիճակագրությունը հրապարակել  է զբոսաշրջության ազգային վարչությունը:

Երկրորդ տեղում Հայաստանն է, որտեղից հունվար ամսին ժամանել է 91 580 մարդ, ինչը 17,5 տոկոսով ավել է 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Երրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, որտեղից 2020 թվականի հունվար ամսին կատարվել է 86 884 միջազգային այց (1,1 տոկոս աճ), իսկ չորրորդ տեղում Թուրքիան է՝ 75 012 միջազգային այցով (աճը 16,6 տոկոս):

Բացի այդ, զբոսաշրջության ազգային վարչակազմի լրատվությամբ, դրական միտում է պահպանվում են նաև Եվրամիության երկրներից: Հունվարին միջազգային այցերով աչքի են ընկել ՝ Իտալիան  133,1 տոկոս աճ, Լեհաստան ՝ 82,9 տոկոս աճ, Ֆրանսիա ՝ 46,8 տոկոս աճ, Լիտվա՝ 43,7 տոկոս աճ:

Միևնույն ժամանակ, 2020 թվականի հունվարին առանձնահատուկ աճ է գրանցվել Իսրայելից ՝ 57,3 տոկոս, Սաուդյան Արաբիայից ՝ 49,8 տոկոս, Ղազախստանից ՝ 44,8 տոկոս, Քուվեյթից ՝ 44,6 տոկոս և այլ երկրներից:

Ըստ նախնական տվյալների ՝ 2019 թվականին Վրաստան կատարված միջազգային այցերից ստացված եկամուտը կազմել է՝ 3,3 միլիարդ դոլար, ինչը 47 միլիոնով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ միջազգային այցերից ստացված եկամուտը կազմել է 217 միլիոն դոլար, ինչը 11 միլիոնով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: