Հունվարից, բազմազավակ ընտանիքների մի մասը կստանա էլեկտրաէներգիայի սուբսիդիա
Հունվարից, բազմազավակ ընտանիքների մի մասը կստանա էլեկտրաէներգիայի սուբսիդիա

Հաջորդ տարվանից բազմազավակ ընտանիքների մի մասի էլեկտրաէներգիայի վճարը կմարի պետությունը,- նշված արտոնությունն է ենթադրում կառավարության որոշումը, որը հրապարակվել է օրենսդրական լրաբերի կայքէջում:

Վրաստանի կառավարության որոշմամբ, էլեկտրաէներգիայի սուբսիդիա 20 լարիի տեսքով յուրաքանչյուր ամիս կստանա բազմազավակ ծնողի կարգավիճակ ունեցող անձը, որն ունի 4 մինչև 18 տարեկան երեխա: Իսկ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ անչափահասի համար՝ հավելյալ ոչ ավելի, քան 10 լարի, օգտագործված էլեկտրաէներգիայի քանակը հաշվի առնելով:

Նշված արտոնությունը բազմազավակ ծնողի կարգավիճակ ունեցող ընտանիքը կստանա այն դեպքում, եթե գրանցված է սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում և նրան շնորհված վարկանիշային միավորը 300 000-ից պակաս չէ: