Հունվարի 14-ին նշվում է Վրաստանի պետական դրոշի օրը
Հունվարի 14-ին նշվում է Վրաստանի պետական դրոշի օրը

Այսօր, Վրաստանի պետական դրոշի օրն է: Երկրի կարևորագույն խորհրդանիշներից մեկը, Ազգային դրոշի օրը նշվում է 2012 թվականից:

Վրաստանի պետության հինգ խաչից բաղկացած դրոշը վերականգնվել է 2004 թվականի հունվարի 14-ին: Հերալդիկայի պետական խորհրդրի ներկայացուցիչ Դավիթ Չխեիձեի հայտարարությամբ, ազգային դրոշն ունի դարերի պատմություն և հնագույն ժամանակներից, եվրոպական քարտեզների վրա Վրաստանը նշում էին հնգախաչ դրոշով:

Հերալդիկայի պետական խորհուրդը քաղաքացիներին կոչ է անում, ի նշան հարգանքի, պետական դրոշները բարձրացնել իրենց տան տանիքներին և դուրս բերել պատշգամբներ:

Ազգային դրոշի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Չոխատաուրիում, Էրիսթավների պալատում բարձրացնելու է Վրաստանի դրոշը և խոսքով դիմելու քաղաքացիներին: Միջոցառմանը ներկա է գտնվելու նաև խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:

Ավանդույթը չեն խախտի նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամները և այս տարի ևս, 12:00-ին շենքի պատշգամբներից ծածանելու են Վրաստանի դրոշը: