Հունվար-սեպտեմբերին Վրաստանի համար խոշորագույն արտահանող երկիրը Չինաստանն էր, իսկ ամենամեծ ներմուծողը Թուրքիան
Հունվար-սեպտեմբերին Վրաստանի համար խոշորագույն արտահանող երկիրը Չինաստանն էր, իսկ ամենամեծ ներմուծողը Թուրքիան

Հունվար-սեպտեմբեր ամիսներին տասը խոշորագույն արտահանող երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 76,9 տոկոս: Վրաստանի արտաքին առևտրի մասին նախնական տվյալները հրապարակում է «Սաքստատը»:

Ըստ վիճակագրության դեպարտամենտի, արտահանման լավագույն եռյակում առաջին տեղը ՝ 355,3 մլն. ԱՄՆ դոլարով զբաղեցնում է Չինաստանը, երկրորդ տեղում Ադրբեջանն է ՝ 327.9 միլիոնով, իսկ երրորդ տեղում Ռուսաստանն է ՝ 308.6 մլն. ԱՄՆ դոլարով:

Միևնույն ժամանակ, նախնական տվյալների համաձայն, հունվար-սեպտեմբեր ամիսներին տասը խոշորագույն ներմուծող գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 69,8 տոկոս: Լավագույն եռյակում են՝ Թուրքիան ՝ 981.6 մլն. ԱՄՆ դոլարով, Ռուսաստանը ՝ 626.0 մլն. ԱՄՆ դոլարով և Չինաստանը ՝ 509,6 մլն. ԱՄՆ դոլարով:

Ազգային վիճակագրության ծառայության նախնական տվյալների համաձայն, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին տասը խոշոր առևտրային գործընկեր երկրների բաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրի շրջանառությունում կազմել է 70,4 տոկոս: Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են՝ Թուրքիան 1 124,4 միլիոն ԱՄՆ դոլարով, Ռուսաստանը ՝ 934,6 մլն. ԱՄՆ դոլարով և Չինաստանը ՝ 864,9 մլն. ԱՄՆ դոլարով: